1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

28.06.2016 13:35 ՃՏ պատահարներ
Հունիսի 27-ին, ժամը 12.40-ին, «Պեժո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Չարենցի փողոցի թիվ 1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 32-ամյա քաղաքացուհու և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հունիսի 27-ին, ժամը  20.50-ին, «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ռոստոմյան փողոցի թիվ 1 տան մոտ վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հունիսի 27-ին, ժամը  17.00-ին, Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 10 հասցեի մոտ իրար են բախվել «Նիսան», «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հունիսի 27-ին, ժամը  23.00-ին, թիվ 11 երթուղու «ԳԱԶ-32213» մակնիշի միկրոավտոբուսը Երևանի Մանանդյան փողոցի թիվ 17 հասցեի դիմաց բախվել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի:
Միկրոավտոբուսի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հունիսի 27-ին, ժամը  3.40-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մ.Խորենացու փողոցի թիվ 181 հասցեի դիմաց բախվել է բետոնե պատին և շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հունիսի 27-ին, ժամը 15.30-ին, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գայի պողոտայի թիվ 2 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 16-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հունիսի 27-ին, ժամը 22.20-ին, Երևանի Թբիլիսյան խճուղու և Զ.Սարկավագի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենաներ, ապա «Տոյոտա»-ն բախվել է կայանված «Նիսան»-ին:
«ՎԱԶ-21063»-ի վարորդը և 5 ուղևորները /այդ թվում` 6 ամսական աղջիկ/ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հունիսի 27-ին, ժամը  9.00-ին, Երևան-Արմավիր ճանապարհի 21-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21703» և «ՄԱՆ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21703»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հունիսի 27-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան Ճամբարակից դեպի Ադրբեջանական սահման բարձրացող ճանապարհի 7-րդ կմ-ին շրջվել է «Խուրջին հողեր» հանդամասի ձորը, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հունիսի 27-ին ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը  18.00-ի սահմաններում, Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 38 հասցեի դիմաց «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա տղամարդու և պատճառել ծնկի ու սրունքի քերծված վերքեր, ապա առաջարկել է բուժօգնություն ցուցաբերելու համար տեղափոխել հիվանդանոց, սակայն վերջինս հրաժարվել է:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: