ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

28.07.2022 13:26 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

ԼՐԱՑՎԱԾ 29.07.2022

Հուլիսի 27-ին, ժամը 23.05-ին, հաղորդում էր ստացվել, որ Արմավիր-Մեծամոր ճանապարհից՝ Մրգաշատ գյուղի խաչմերուկից, վրաերթի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել 64-ամյա տղամարդ. ըստ շտապօգնության բժշկի հայտարարության՝ նա վրաերթի էր ենթարկվել «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից:
Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են վրաերթը կատարողի ինքնությունը:
Հուլիսի 28-ին Արմավիր քաղաքի 24-ամյա բնակիչը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին:

 

Հուլիսի 27-ին, ժամը 18.00-ին, Երևանի Մայիսի 9-ի փողոցում իրար են բախվել «Նիսան» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 65-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 25-ին, ժամը 11.00-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ. «Ռենոյի» 56-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 27-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Նարեկացու փողոցում իրար են բախվել «Մերսեդես», երկու «Օպել», և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելներից» մեկի 19-ամյա վարորդը և «Մերսեդեսի» 43-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 27-ին, ժամը 19.50-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Կարբի համայնքի վարչական տարածքում կվադրոցիկլը կողաշրջվել է. 38-ամյա կվադրոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 27-ին, ժամը 09.10-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 16,5-րդ կմ-ին իրար են բախվել երկու «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 27-ին, ժամը 07.50-ին, Երևան-Արմավիր ճանապարհին՝ Ակնալիճ գյուղի հատվածում, իրար են բախվել մոտոցիկլետը և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան. 60-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 27-ին, ժամը 23.05-ին, հաղորդում է ստացվել, որ Արմավիր-Մեծամոր ճանապարհից՝ Մրգաշատ գյուղի խաչմերուկից, վրաերթի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 64-ամյա տղամարդ. ըստ շտապօգնության բժշկի հայտարարության՝ նա վրաերթի էր ենթարկվել «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 27-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Մարմաշենի խճուղու և Մուշ-2 թաղամասի խաչմերուկում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և կողաշրջվել. 38-ամյա վարորդը և 51-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: