ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

28.07.2023 11:43 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հուլիսի 26-ին, ժամը 17.14-ին, Երևանի Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում «Դեու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 37-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 26-ին, ժամը 21.43-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Հունդաի», «Կիա», «Մերսեդես» և «Շկոդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Շկոդայի» 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 26-ին, ժամը 15.30-ին, Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցից Իսակովի պողոտա տանող հատվածում «Յամահա» մոտոցիկլը կողաշրջվել է. 25-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 26-ին, ժամը 22.20-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «Նիսան», «Տոյոտա» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 26-ին, ժամը 18.00-ին, Երևանի Գյուրջյան փողոցում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 76-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 27-ին, ժամը 11.10-ին, Երևանի Աճառյան փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 23-ամյա վարորդը և «Ռենջ Ռովերի» 67-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 27-ին, ժամը 05.45-ին, Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2104»-ի 69-ամյա վարորդը և 65-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 27-ին, ժամը 15.00-ի սհահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 48-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ. «Կիայի» 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 27-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Արարատի մարզի Արբաթ-Գեղանիստ գյուղերի խաչմերուկում «ՎԱԶ-21065» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Պատահարի վայրից փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժին:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 27-ին, ժամը 17.50-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 21-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «Վոլվո» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 27-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 23-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 24-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 27-ին, ժամը 20.50-ին, Սևան-Երևան ճանապարհի 132-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Տոյոտայի» 34-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 27-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ճանապարհին իրար են բախվել «Օպել», «Նիսան» և «Լադա» մակնիշի ավտոմեքենաներ. «Լադայի» 31-ամյա վարորդը, երեք ուղևորները և «Նիսանի» չորս ուղևորները մարմնական վանսվածքներով տեաղփոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 27-ին, ժամը 15.40-ի սահմաններում, Գյումրու Խրիմյան Հայրիկի խճուղում իրար են բախվել «ՎԱԶ-21074», «Օպել» և «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21074»-ի 48-ամյա վարորդը և 59-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 27-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Գետափ-Մարտունի ճանապարհի 17,3-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21213» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2121»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 27-ին, ժամը 20.50-ին, Վայոց ձորի մարզի Արտաբույնք գյուղում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 34-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 27-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Բաղանիս-Ոսկեպար ճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ձորը. 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: