1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

28.08.2019 12:57 ՃՏ պատահարներ

Օգոստոսի 27-ին, ժամը 01.00-ին, Երևանի Արմենակյան փողոցում «Ռենո» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի. «Ռենո»-ի 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 27-ին, ժամը 17.00-ին, Երևանի Կորյունի և Տերյան փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 48-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 27-ին, ժամը 11.10-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 34-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 27-ին, ժամը 14.40-ին, Երևանի Նորագավիթի 1-ին փողոցի և Արտաշատի խճուղու խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «FAW CA 6603TQ9» մակնիշի ավտոմեքենաներ. «FAW CA 6603TQ9»-ի 65-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 27-ին, ժամը 09.10-ին, Երևանի Էրեբունու փողոցում իրար են բախվել «Նիսան» և «Շկոդա» մակնիշի ավտոմեքենաներ . «Շկոդա»-ի 65-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 26-ին, ժամը 20.20-ին, Երևանի Սաֆարյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 27-ին, ժամը 09.30-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Արագածոտնի մարզի Օշական գյուղում վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 27-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Ագարակ-Աշտարակ ճանապարհի 1-ին կմ-ին «Ջաք» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել դաշտը. 40-ամյա վարորդը և 5-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 28-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Ոստան գյուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 45-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 27-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներից մեկը զեկուցագիր է ներկայացրել, որ օգոստոսի 13-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայի 31-ամյա վարորդը Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղում վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 27-ին, ժամը 17.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 57-ամյա քաղաքացուհի, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է օգոստոսի 22-ին վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 27-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում իրար են բախվել «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 27-ամյա ուղևորը և «ԲՄՎ»-ի 61-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 27-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Ակունք-Կոտայք գյուղերիի սկզբնամասում իրար են բախվել «ԲՄՎ» և «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «ԲՄՎ»-ի 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 28-ին, ժամը 01.45-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց է դիմել 45-ամյա քաղաքացի և հայտնել, որ օգոստոսի 27-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գեղարդ գյուղի ճանապարհին տաքսի ոմեքենան հարվածել է բետոնե արգելապատնեշին, ինչի հետևանքով ինքը ստացել է մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 27-ին, ժամը 07.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Տավուշի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության են դիմել երկու քաղաքացիներ և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել են, նույն օրը, ժամը 05.00-ի սահմաններում, Բերդ-Այգեձոր ճանապարհին անհայտ ավտոմեքենայով վթարի ենթարկվելու հետևանքով:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 03.00-ի սահմաններում, Նորաշեն-Արծավաբերդ ճանապարհի 4-րդ կմ-ին «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել հողաթմբին, ինչի հետևանքով երկու ուղևորները ստացել են մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 27-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Տավուշի մարզի Վազաշեն-Պառավաքար ճանապարհին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 45-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: