1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

28.10.2017 12:55 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հոկտեմբերի 26-ին, ժամը 21.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Եր.Քոչարի փողոցի թիվ 9 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 40-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 28-ին, ժամը 19.30-ին, «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց և Եղ.Թադևոսյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 17-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 23-ին, ժամը 21.50-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ «ձախ սրունքի վ/3-ի փ/հ-ի սալջարդ կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 64-ամյա քաղաքացուհի, որը հայտարարել է, որ վայր է ընկել շենքի աստիճաններին:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 20.40-ին, «Մերսեդես Ե 200» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հր.Քոչար և Գրիբոյեդովի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հիշյալ քաղաքացուհուն՝ պատճառելով վնասվածքները:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 27-ին, ժամը 12.30-ին, «Ման» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Միքայելյան փողոցի թիվ 141 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 60-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 26-ին, ժամը 22.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սևանի խճուղու թիվ 1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 40-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 27-ին, ժամը 19.30-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Երևանի Թբիլիսյան խճուղու և Աճառյան փողոցի հատման մասում բախվել է ճամփեզրի բետոնե պատնեշին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 27-ին, ժամը 21.30-ին, Երևանի Դավիթ-Բեկի փողոցի թիվ 7 էլեկտրասյան մոտ իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 27-ին, ժամը 11.30-ին, Երևանի Ռուբինյանց և Ահարոնյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենա և «Ապաչ» մակնիշի մոտոցիկլետ:
Մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափեխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 27-ին, ժամը 11.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երասխ-Երևան ճանապարհին՝ Դիմիտրով գյուղի հատվածում, բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 27-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Բերքանուշ-Դվին ճանապարհի 1-ին կմ-ի հատվածում իրար են բախվել «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան և «Մերսեդես» մակնիշի բեռնատարը:
«ՎԱԶ-2109»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 27-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Մասիս քաղաքի Երևանյան-Հանրապետության փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2106», «Սուբարու» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 27-ին, ժամը 11.45-ի սահմաններում, Իջևան-Երևան ճանապարհի 95-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա Կորոլա» և «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները և «ՎԱԶ 21099»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 27-ին, ժամը 9.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցում վրաերթի է ենթարկել 64-ամյա կնոջ և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 27-ին, ժամը 18.50-ի սահմաններում, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան Առինջ գյուղի Ձագավանք փողոցի սկզբնամասում ինքնավթարի է ենթարկվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 27-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է Առինջ գյուղի Ձագավանք փողոցի սկզբնամասում գտնվող հյուրանոցային համալիրի պատին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 27-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 115-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Գոլֆ», «ՎԱԶ-2106», «ՎԱԶ-2121» և «Տոյոտա Իպսում» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի՝ 3 և «ՎԱԶ-2106»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 27-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ճանապարհի 146.3 կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի ծառին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: