Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Նոյեմբերի 26-ին, ժամը 21.55-ին, Երևանի Մամիկոնյանց և Շիրվանզադեի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» վարորդը և «Լեքսուսի» 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 27-ին, ժամը 13.20-ին, Երևանի Թոթովենցի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 42-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 26-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Արարատի մարզի Հովտաշատ գյուղում իրար են բախվել «Կիա», «Ֆորդ Տրանզիտ» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 27-ին, ժամը 14.25-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21130», «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21130»-ի 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 27-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Մայակովսկի-Ձորաղբյուր ճանապարհին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 51-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 27-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Զովունի գյուղում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 44-ամյա կնոջ և 6-ամյա աղջկա, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 27-ին, ժամը 23․00-ի սահմաններում, Կապանի Պապյան փողոցում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է պատին. երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 27-ին, ժամը 16.40-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 136,7-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ. «Ռենոյի» 46-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: