ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

28.08.2014 14:32 ՃՏ պատահարներ

Օգոստոսի 27-ին, ժամը 09.30-ին, Երևանի Սարալանջի փողոցում «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրի ճաղավանդակներին, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 27-ին, ժամը 20.20-ին, Երևանի Էրեբունու փողոցի թիվ 31 շենքի մոտ «ՎԱԶ-21112» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բարձրացել մայթեզր, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 27-ին, ժամը 15.00-ին, «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի և Րաֆֆու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 84-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 27-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 17-րդ կմ-ին «ԶԻԼ-ՄԱԶ-45023» մակնիշի բեռնատար ավտոմեքենա է կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 27-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցում վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 27-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գորիս քաղաքի Գետափնյա փողոցի թիվ 4 շենքի բակում վրաերթի է ենթարկել 15-ամյա պատանու և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: