1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

29.04.2021 11:40 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Ապրիլի 28-ին, ժամը 16.00-ին, Երևանի Շարիմանյան փողոցում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 28-ին, ժամը 12.00-ին, Երևանի Աթոյան փողոցում իրար են բախվել «Օպել» և անհայտ մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 36-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 28-ին, ժամը 19.20-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի, Կասյան և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 28-ին, ժամը 14.50-ին, Երևանի Սեբաստիայի և Տիչինայի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Լեքսուս» և «ՎԱԶ-2112» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2112»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 28-ին, ժամը 20.40-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել առուն. 24-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 28-ին, ժամը 17.40-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջինի փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել խանութի դռանը. 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 28-ին, ժամը 09.20-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 3-րդ կմ-ին «ՎԱԶ-21110» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշին. 41-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 28-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 6,5-րդ կմ-ին «Աուդի Q 7» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 42-ամյա վարորդը և 40-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 28-ին, ժամը 14.15-ի սահմաններում, Սիսիան քաղաքի Մայիսյան-Սպանդարյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 28-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Սիսիանի Ա. Մանուկյան փողոցում շտապօգնության մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 29-ին, ժամը 00.40-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 326-րդ կմ-ին «Վոլվո» բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2106»-ի 56-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: