Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հունիսի 28-ին, ժամը 15.50-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Մաշտոցի եւ Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 55-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 28-ին, ժամը 21.30-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Կորյունի եւ Հերացու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 21-ամյա երիտասարդի. նա մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 28-ին, ժամը 20.30-ին, Երեւանի Սիլիկյան նոր խճուղու սկզբնամասում իրար են բախվել «Ֆորդ» եւ «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-32213»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 28-ին, ժամը 1.00-ին, Երեւան Տիգրան Մեծի պողոտայում՝ էլեկտրասյան մոտ, իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 28-ին, ժամը 17.50-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Դավիթ-Բեկի փողոցում բախվել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով «Նիսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 28-ին, ժամը 15.20-ին, Երեւանի Բաղրամյան պողոտայի Վ.Համբարձումյան եւ Երզնկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ը առաջ ընթանալով` վրաերթի է ենթարկել 20-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 28-ին, ժամը 23.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Այգեստան գյուղի Շահումյան փողոցի սկզբնամասում բախվել է «ՊԱԶ-32054» ավտոբուսին, ինչի հետեւանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդը եւ 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 28-ին, ժամը 10.20-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վեդի քաղաքի Արարատյան փողոցում վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջկա. նա մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 28-ին, ժամը 12.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 37-ամյա մի կին եւ հայտնել, որ Մրգաշատ գյուղի նախավերջին կանգառի մոտ «ՎԱԶ-2106» կամ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հարվածել է իրեն:
Կինը դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 28-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 10-րդ կմ-ին մեքենայի առջեւի աջ անվադողի պայթելու հետեւանքով բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին. երեք ուղեւորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ուղեւորներից մեկը հայտնել է, որ նշված դեպքի ժամանակ մեքենան վարել է ինքը, իսկ վարորդը մեքենայում չի եղել:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 28-ին, ժամը 21.15-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել-Օմեգա» եւ «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել-Օմեգա»-ի վարորդը, երկու ուղեւորները եւ «ԳԱԶ-31029»-ի երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 28-ին, ժամը 15.00-ի սահմաններում, անհայտ մեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 28-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Օպել Աստրա ՋԻ» միջպետական համարանիշի մեքենայի վարորդը Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանում վրաերթի է ենթարկել 44-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 29-ին, ժամը 02.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 315-րդ կմ-ին կողաշրջվել է. 64-ամյա ուղեւորը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 28-ին, ժամը 14.15-ին, «ՎԱԶ-21150» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գորիսի Սյունիքի եւ Գ.Աշոտի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Վրաերթ կատարած վարորդն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: