Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
29.07.2015 11:23
ՃՏ պատահարներ
Հուլիսի 28-ին, ժամը 01.00-ին, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 48 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 59-ամյա տղամարդու և 13-ամյա պատանու, որոնք տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 28-ին, ժամը 15.00-ին, Արաքս-Սարդարապատ ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2101» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2101»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 28-ին, ժամը 21.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Էջմիածին-Երևան ճանապարհի Փարաքար գյուղի հատվածում վրաերթի է ենթարկել 23-ամյա երիտասարդի և թողնելով դեպքի վայրը` հեռացել է:
Երիտասարդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նա ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 29-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Բարեկամության փողոցի թիվ 9 շենքի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԲՄՎ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 28-ին, ժամը 16.00-ին, Երևան-Գյումրի ճանապարհի 113-րդ կմ-ին «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի եզրի բետոնե սյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 28-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Իջևանի Նալբանդյան փողոցում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: