ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

29.10.2018 11:15 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Հոկտեմբերի 26-ին, ժամը 22.30-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սարյան և Արամի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 27-ին, ժամը 11.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Հանրապետության և Արամի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 42-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվելէ հիվանդանոց:
Պարզվել է, որ վրաերթը կատարել է «Մերսեդես»-ի 48-ամյա վարորդը:
Նա բերման են ենթարկել ոստիկանության բաժին և խոստովանել:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 25-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ՀՀ ՃՈ հերթապահ մաս հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգել 25-ամյա քաղաքացուհի եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 19.15-ին Երևանի Խորենացու և Զաքյան փողոցների խաչմերուկում իրեն վրաերթի է ենթարկել անհայտ ավտոմեքենայի վարորդը:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 27-ին, ժամը 00.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել 30-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է Երևանի Հալաբյան և Էստոնական փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 26-ին, ժամը 23.50-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել 62-ամյա քաղաքացուհու:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 27-ին, ժամը 01.00-ին, անհայտ ավտոմեքենամյի վարորդը Երևանի Արագածի փողոցում վրաերթի է ենթարկել 22-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 27-ին, ժամը 13.40-ին, «ՎԱԶ-21074» ավտոմեքենայի վարորդը Երևանի Թամանցիների փողոցում վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 26-ին, ժամը 21.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևանի Արցախի պողոտայում կայանված «ԳԱԶ-32213» ավտոբուսին, ինչի հետևանքով ավտոբուսը առաջ ընթանալով վրաերթի է ենթարկել «ԳԱԶ-32213» ավտոբուսի վարորդին:
Ավտոբուսի վարորդը և «Օպել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 26-ին, ժամը 09.05-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «ԶԻԼ ՄՄԶ-555» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի վարորդը և 18-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 27-ին, ժամը 10.00-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ-322132-220» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 27-ին, ժամը 14.30-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար են բախվել «Օպել» և «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «ԿԻԱ»-ի 24-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 27-ին, ժամը 12.30-ին, Երևանի Բագրևանդի փողոցում՝ «Ռոյալ Երևան» ռեստորանի մոտ, իրար են բախվել «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան և «Կասիռ Ռեյս-150» մոտոցիկլը. մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 26-ին, ժամը 22.10-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 67-ամյա քաղաքացուհի եւ հայտնել, որ վնասվածքը ստացել է տանը՝ ընկելու հետեւանքով:
Հոկտեմբերի 27-ին, ժամը 18.30-ին, մեկ այլ հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել նույն քաղաքացուհին և հայտնել, որ մարմնական վնասվածքը ստացել է Երևանի «Ալմաստ» գործարանի մոտ վրաերթի հետևանքով:
Պարզվել է, որ հոկտեմբերի 26-ին, ժամը 21.15-ին, քաղաքացուհուն վրաերթի է ենթարկել «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 27-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում «Զիլ» ավտոմեքենան բախվել է կայանված «Օպել», «Ֆոլքսվագեն» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներին: Այնուհետև վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 27-ին, ժամը 01.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Թալին-Դաշտադեմ ճանապարհի 4-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 32-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 28-ին, ժամը 02.30-ի սահմաններում, Արարատի մարզի Դիմիտրով գյուղի կենտրոնական ճանապարհին իրար են բախվել «Հոնդա Ֆիթ» և «Տոյատա 4 ռաններ» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Տոյատա 4 ռաններ»-ի 47-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 27-ին, ՃՈ 2-րդ գումարտակի 4-րդ վաշտից գրություն է ստացվել, որ հոկտեմբերի 11-ին, ժամը 23.00-ին, Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ արենք հայտնել են, որ վնասվածքները ստացել են ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ քաղաքացիները վնասվածքները ստացել են նշված ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 27-ին, ժամը 12.10-ի սահմաններում, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սեւան քաղաքի Նաիրյան և Աբովյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկե 8-ամյա աղջկա և իր մեքենայոով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 27-ին, ժամը 15.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Սպիտակ-Գյումրի ճանապարհի 18-րդ կմ-ին՝ Մեծ Պարնի գյուղի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 27-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 45-րդ կմ-ին բախվել է կայանված «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներին. «Օպել»-ի վարորդը և «Նիսան»-ի հինգ ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 28-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում իրար են բախվել «Օպել» և «Հոնդա» մամկնիշի ավտոմեքենաներ. «Հոնդա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 28-ին, ժամը 03.25-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում բախվել է էլեկտրասյանը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 27-ին, ժամը 22.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան Բագրատաշեն-Նոյեմբերյան ճանապարհի 89-րդ կմ-ին ընկել է ձորը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանադնոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 28-ին, ժամը 19.00-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Հալաբյան փողոցում բախվել է ճամփեզրի ծառին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 28-ին, ժամը 19.30-ին, Երևանի Արցախի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենան և «Հոնդա» մոտոցիկլետը. մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 28-ին, ժամը 05.00-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ի.Գասպարյան փողոցում բախվել է եզրաքարերին և ծառին. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 28-ին, ժամը 10.30-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մայրաքաղաքային խճուղում բախվել է ճանապարհի բաժանարար գոտու բետոնյա արգելապատնեշին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 28-ին, ժամը 17.15-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Ս.Շահազիզի և Պռոշյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ. «Ռենո»-ի վարորդը եւ «Մերսեդես»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 28-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մասիս քաղաքի Հանրապետության և Դպրոցականների փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացուհու և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 28-ին, ժամը 17.15-ի սահմաններում, «ՎԱԶ-21701» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիրի մարզի Նորապատ գյուղում վրաերթի է ենթարկել երկու քաղաքացու, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 28-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 13-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան Պատֆաինդեր» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի վարորդին տեղում ցուցաբերվել է բուժօգնություն, իսկ երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 28-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ 4» մակնիշի ավտոմեքենան Գորիս քաղաքի Արցախյան խճուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: