1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

29.11.2019 11:18 ՃՏ պատահարներ

Նոյեմբերի 28-ին, ժամը 13.30-ին, Երևանի Ռ.Մելիքյան և Ա.Սարգսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ինֆինիտի» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդա»-ի 56-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 28-ին, ժամը 17.35-ին, Երևանի Էրեբունու և Աթոյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 43-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 28-ին, ժամը 19.00-ին, Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցում «Շեվրոլետ» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին և ծառերին. 42-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 28-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 61-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայի. «Օպել Զաֆիրա»-ի 42-ամյա վարորդը հրաժարվել է բուժօգնությունից:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 28-ին, ժամը 08.35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով բուժօգնության է բերվել 27-ամյա քաղաքացի, որի ծնողը հայտնել է, որ որդին վնասվածքները ստացել է Մասիսում տեղի է ունեցած վրաերթի հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 28-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 35-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»- ի 44-ամյա վարորդը և 34-ամյա ուղևորը, «ՎԱԶ-2121»-ի 38-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 29-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Աշտարակ-Երևան ճանապարհին՝ Պռոշյան գյուղի մոտ, իրար են բախվել «ԲԱՖ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետև «Մերսեդես»-ը բախվել է ճամփեզրի գազատար խողովակին. «Մերսեդես»-ի 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 28-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի 20-րդ կմ-ին «Տոյոտա Ռաֆ 4» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել բետոնե արգելապատնեշին. երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 28-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Տավուշի մարզի Կողբ-Բերդավան ճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: