1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

29.01.2015 17:29 ՃՏ պատահարներ

Հունվարի 28-ին, ժամը 16.30-ին, Երևանի Կասյան փողոցի թիվ 10 շենքի դիմաց «Կավասակի» մակնիշի մոտոցիկլետ է կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 28-ին, ժամը 18.30-ին, Երևանի Դավիթ-Բեկի փողոցի թիվ 204/1 հասցեի դիմաց «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա է բախվել է գազատար խողովակների հենասյուններին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 27-ին, ժամը 09.10-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Չարենցի փողոցի թիվ 18 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 39-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 27-ին, ժամը 01.00-ին, Երևանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 14/4 հասցեի դիմաց «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Մերսեդես Բենց»-ի, ինչի հետևանքով վերջինս բախվել է մայթեզրի մոտ կայանված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես Բենց»-ի վարորդը մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 27-ին, ժամը 09.20-ին, ոստիկանության ծառայողներից մեկը Երևանի Սեբաստիայի փողոցով երթևեկելիս նկատել է, որ Սեբաստիայի և Րաֆֆու փողոցների խաչմերուկում «Օպել Աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու և ոտքի մասում պատճառել վնասվածք:
Ժամը 09.30-ին ավտոմեքենայի վարորդը բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 27-ին, ժամը 21.10-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Շերամի փողոցի թիվ 111/6 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 59-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 27-ին, ժամը 21.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ջրվեժի Մայակ թաղամասի թիվ 2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 27-ին, ժամը 11.20-ի սահմաններում, «ՎԱԶ-21102» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիր քաղաքի թիվ 2 դպրոցի դիմաց` հետիոտնային անցման հատվածում, վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջկա և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 27-ին, ժամը 08.50-ի սահմաններում, Վաղարշապատի Օրջոնիկիձե-Կույբիշև փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ-31029» և «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶ-31029»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 27-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 18-րդ կմ-ին «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի հետևանքով հարվածել է հողաթմբին: Ավտոմեքենան տեղափոխվել է ներանորոգման, իսկ վարորդը բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: