1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

29.12.2020 11:45 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Դեկտեմբերի 28-ին, ժամը 00.40-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի և Շահամիրյանների փողոցի խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե պատնեշին. 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ 24-ամյա ուղևորը տեղում բուժօգնություն է ստացել:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 27-ին, ժամը 21.55-ին, Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 29-ին, ժամը 00.30-ին, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 49-րդ կմ-ին իրար են բախվել «Հոնդա» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 28-ին, ժամը 22.40-ի սահմաններում, Թալին քաղաքի Երևանյան խճուղու և Մյասնիկյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Վեկտրայի» 70-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 28-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 14-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 28-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և տրակտորը. 31-ամյա տրակտորիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 28-ին, ժամը 17.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 30-ամյա քաղաքացի եւ հայտնել, որ դեկտեմբերի 27-ին Երևան-Սևան ճանապարհին վթարի է ենթարկվել:
Պարզվել է, որ դեկտեմբերի 27-ին, ժամը 14.35-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 26-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Մերսեդես Սպրինթեր» մակնիշի ավտոմեքենայի. դեկտեմբերի 28-ին «ԲՄՎ-ի» 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է բուժօգնության:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 28-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 143-րդ կմ-ին «ՄԱՆ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենայի. «ՄԱՆի» 54-ամյա վարորդը և «ԳԱԶ-21013-ի» 36-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 28-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 135-րդ կմ-ին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԿամԱԶ-5511» մակնիշի ավտոմեքենայի. «Միցուբիշիի» 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 28-ին, ժամը 12.00-ին, Տավուշի մարզի Գոշ բնակավայր տանող ճանապարհին «ՎԱԶ-21150» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-21150-ի» 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: