Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Օգոստոսի 28-ին, ժամը 18.00-ին, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 շենքի մոտ վրաերթի է ենթարկել երկու քաղաքացու, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 28-ին, ժամը 02.00-ին, Երևանի Գրիբոյեդովի փողոցի թիվ 50 հասցեի դիմաց «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել կայանված «Ֆոլքսվագեն» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաների:
«Ինֆինիտի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 28-ին, ժամը 17.00-ին, Երևանի Թբիլիսյան խճուղու և Ղափանցյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Կիա-Սերանտո» մակնիշի ավտոմեքենաներ:
«Կիա-Սերանտո»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 28-ին, ժամը 08.30-ին, Երևանի Դավիթ-Բեկի փողոցի թիվ 138 հասցեի մոտ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2121»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 28-ին, ժամը 11.10-ի սահմաններում, Մարգարա-Էջմիածին ճանապարհի 22-րդ կմ-ին «ՎԱԶ-21033» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 44-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 28-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ճանապարհի 12-րդ կմ-ին «Մերսեդես E-320» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբի, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 28-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Արթիկի բաժնում 29-ամյա մի տղամարդ հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, Արթիկի Գրիգոր Նարեկացու փողոցի թիվ 1/5 հասցեի մոտ «Մերսեդես Ե 320» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, նրան տեղափոխել հիվանդանոց և ինքնակամ ներկայացել ոստիկանություն:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: