ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ճանապարհատրանսպորտային պատահարներ

30.03.2018 16:33 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ

Մարտի 29-ին, ժամը 16.30-ին, Երևանի Ե.Թադևոսյան և Մանթաշյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-217030» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-217030»-ի ուղևորը ժամը 22.20-ին բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 28-ին, ժամը 20.20-ին, «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 42-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 29-ին, ժամը 9.15-ին, Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 41/1 հասցեի մոտ իրար են բախվել «Ֆորդ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 29-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 58-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ԿռԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 29-ին, ժամը 19.00-ին, Մեղրի-Երևան ճանապարհի 74-րդ կմ-ին «Օպել Աստրա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ճանապարհամերձ այգին, ինչի հետևանքով երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: