ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում

30.06.2022 11:19 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում

Հունիսի 22-ին, ժամը 17.45-ին, Երևանի Սայաթ-Նովայի պողոտայում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 80-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 28-ին, ժամը 13.10-ին, Երևանի Բագրատունյաց և Եղ. Թադևոսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Լեքսուս» և «ԳԱԶ-2705-414» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-2705-414»-ի 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 29-ին, ժամը 09.30-ին, Երևանի Տիտոգրադյան փողոցում ավտոբուսը վարորդը կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 42-ամյա ուղևորուհին ընկել է և մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 29-ին, ժամը 08.10-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 52-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 29-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 12-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել», «ՎԱԶ-2107» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 50-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 30-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 5-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել բետոնե արգելապատնեշին. 25-ամյա վարորդը և 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 29-ին, ժամը 18.50-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի վերջնամասում «Հունդաի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից. 36-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 29-ին, ժամը 14.45-ի սահմաններում, «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենան Գորիս քաղաքի Յոլյան փողոցում բախվել է տներից մեկի պատին. 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 29-ին, ժամը 10.55-ի սահմաններում, Նոյեմբերյան քաղաքի Երևանյան փողոցում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: