1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

30.08.2018 15:58 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Օգոստոսի 28-ին, ժամը 17.30-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի անհայտ վարորդը Երևանի Դավիթ-Բեկի և Հովսեփյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 27 և 29 տարեկան երկու քաղաքացուհու և 3 ու 4 տարեկան երկու երեխայի, որոնք տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 28-ին, ժամը 10.50-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Փիրումյանների և Պետրոսյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 54-ամյա մի կնոջ և բախվել կայանված երկու «Օպել» և «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենաների:
Վրաերթի ենթարկված կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 28-ին, ժամը 12.50-ին, Երևանի Հալաբյան և Էստոնական փողոցների խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան «ԳԱԶ-32213» երթուղային ավտոմեքենայի համար ստեղծել է վթարային իրավիճակ. «ԳԱԶ-32213»-ի վարորդը հարկադրաբար կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով ուղևորը սրահում վայր է ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 28-ին, ժամը 21.30-ին, Երևանի Արարատյան փողոցի թիվ 1/68 շենքի մոտ իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 29-ին, ժամը 21.30-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 25 հասցեի դիմաց կորցնելով կառավարումը, բախվել է ճանապարհի բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 28-ին, ժամը 10.50-ին, Երևանի Նոր Արեշի 11-րդ փողոցի և Սոֆիայի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 28-ին, ժամը 22.00-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Թբիլիսյան խճուղու, Ազատության պողոտայի և Պարույր Սևակի փողոցների խաչմերուկում բախվել է ճանապարհային նշանին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 29-ին, ժամը 22.00-ին, «Դայվո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայի և Գյուլբենկյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 29-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 28-ին, ժամը 13.50-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մ.Մելքոնյան փողոցի թիվ 6 էլեկտրասյան մոտ բախվել է կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով հարվածող «Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 29-ին, ժամը 17.20-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Դ.Վարուժան թաղամասի թիվ 7 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 29-ին ժամը 17.00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-32214», «Սուբառու Տռավիք» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 29-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան Արմավիր-Երևան ճանապարհի Արշալույս գյուղի հատվածում դուս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով ժամը 23.05-ին տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 29-ին, ժամը 20.35-ի սահմաններում, Արևածագ-Օձուն ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները և «ԲՄՎ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 29-ին, ժամը 20.35-ի սահմաններում, Լոռու մարզում` Քարկոփ-Ճոճկան ճանապարհի 2-րդ կմ-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը և հետընթաց գլորվել է ոլորաններից մոտ 30 մ դեպի ցած:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 29-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 30 հասցեում գտնվող տան դիմաց վրաերթի է ենթարկել 4-ամյա աղջկա և տեղափոխել է նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 29-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Սուրբ Նշան փողոցի թիվ 47 տան դիմաց իրար են բախվել «Մերսեդես-Բենց» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 29-ին, ժամը 04.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Գորիսի Քրիստափորի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին, ինչի հետևանքով վարորդը և նրա 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 29-ին, ժամը 11.55-ի սահմաններում, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Իջևանի Աբովյան փողոցում վրաերթի է ենթարկել 79-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: