ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

30.09.2019 15:31 ՃՏ պատահարներ

Սեպտեմբերի 27-ին, ժամը 01.00-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայի և Ս. Տարոնցու փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Հունդայի» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 27-ին, ժամը 03.00-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը. 25-ամյա վարորդը և 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 27-ին, ժամը 12.15-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 35-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21099», «Օպել» և «Զիլ» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 61-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 27-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ- 21099» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ- 21099»-ի 48-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 27-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Նարեկացու փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21214» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21214»-ի 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 27-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում «ՊԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 49-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 27-ին, ժամը 23.15-ի սահմաններում, Վարդենիս-Սոթք ճանապարհի 8-րդ կմ-ին իրար են բախվել «ՈւԱԶ» և «Լենդ Կրաուզեր» մակնիշի ավտոմեքենաներ. «Լենդ Կրաուզեր»-ի 24-ամյա վարորդը և «ՈՒԱԶ»-ի երկու ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 28-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Մայակովսկի-Ձորաղբյուր գյուղերի ճանապարհին «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենան հարվածել է գազատար խողովակի հենասյանը. 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 27-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Տերյան փողոցում «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 77-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 27-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 111-րդ կմ-ին իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. մեքենաներից մեկի 71-ամյա վարորդը, իսկ մյուսի 47-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 27-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 81-րդ կմ-ին «Հունդաի Սոնատա» մակնիշի ավտոմեքենա բախվել է կայանված «Շանսի» բեռնատարին. «Հունդաի Սոնատա» -ի 51-ամյա վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 28-ին, ժամը 04.00-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում «Հունդայի» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակին. 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 28-ին, ժամը 05.10-ին, Երևանի Չարենցի փողոցում իրար են բախվել «Ֆորդ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի 71-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 27-ին, ժամը 22.00-ին, Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենան և «Հայասա» մոտոցիկլը. 22-ամյա մոտոցիկլիստը ու 25-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 28-ին, ժամը 20.00-ին, Երևանի Լենինգրադյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ներից մեկի 28-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 28-ին, ժամը 00.30-ին, Երևանի Արշակունյաց և Բագրատունյաց պողոտաների խաչմերուկում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ներից մեկի 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 28-ին, ժամը 12.30-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 68-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 27-ին, ժամը 22.40-ին, Երևանի Քոչինյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն»-ի 20-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 28-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Կանաչուտ գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել ջրատար առվի մեջ. 45-ամյա վարորդը մարմնական վնավածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 29-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհին՝ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում, իրար են բախվել «ՎԱԶ-21213» և «ՎԱԶ-21124» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21124»-ի 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 28-ին, ժամը 22.50-ին, Արմավիր-Հացիկ ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 22-ամյա ուղևորը, «ՎԱԶ-21063»-ի 61-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 28-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղում «Մազդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել ջրատարի մեջ. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 28-ին, ժամը 14.30-ին, 46-ամյա քաղաքացին ոստիկանությունում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում «ԳԱԶ-5312» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իր 12-ամյա որդուն:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 28-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 8-րդ կմ-ին «ՎԱԶ-211540» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. 53-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 28-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 74-րդ կմ-ին իրար են բախվել «ԴԱՖ» և «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոնմեքենաներ. «ԳԱԶ-3110»-ի 8-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 28-ին, ժամը 12.50-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 83-րդ կմ-ին «ՎԱԶ-21102» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 70-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 28-ին, ժամը 12.45-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արգել գյուղ տանող ճանապարհի 1-ին կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 28-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 215-րդ կմ-ին «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. 64-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 28-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 86-րդ կմ-ին «Շևրոլետ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել մետաղյա արգելապատնեշին. երկու ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 29-ին, ժամը 18.05-ին, Երևանի Բյուզանդի և Աբովյան փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ATV» կցորդիչին, «ԳԱԶ-965» մակնիշի ավտոմեքենային և կայանած «Նիսան», «Միցուբիշի», «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներին. «Մերսեդես»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 29-ին, ժամը 13.15-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 68-ամյա քաղաքացու, որը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 29-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Ալագյազ-Արթիկ ճանապարհի 5-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 29-ին, ժամը 22.05-ին, ոստիկանության Կումայրիի բաժնից հեռախոսագիր է ստացվել, որ նույն օրը , ժամը 19.15-ի սահմաններում, հիվանդանոց մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել 39-ամյա և 28-ամյա քաղաքացիներ ու հայտնել , որ վնասվածքները ստացել են նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ճանապարհին զինվորական ավտոմեքենաների շարասյունով երթևեկելիս տեղի ունեցած վթարի հետևանքով:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ճանապահի 27-րդ կմ-ին իրար են բախվել զինվորական ավտոմեքենաների շարասյունով երթևեկող «ԶԻԼ-130» և երեք «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ, որոնց կցորդված են եղել ՀՀ ՊՆ զ/մ հրանոթները. բախման հետհանքով «ԿամԱԶ»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 29-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Լանջազատ-Բարձրաշեն ճանապարհի սկզբնամասում «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ջրատարի մեջ. 61-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 29-ին, ժամը 11.40-ի սահմաններում, Ոսկետափ-Ուրցաձոր ճանապարհի 13-րդ կմ-ին` Ուրցաձոր գյուղում, «Մերսեդես Ե-200» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառերին. 23-ամյա վարորդը և 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 29-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Մասիս-Էջմիածին-Երևան ճանապարհին «ՎԱԶ-21154-110-22» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնյա ելուստներին. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 29-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 57-րդ կմ-ին իրար են բախվել «ՈւԱԶ Պատրիոտ» և «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենաներ. 35-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 29-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Վանաձորի Նժդեհի փողոցում «Մերսեդես E320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 74-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 29-ին, ժամը 21.15-ի սահմաններում, Գյուլագարակ-Ստեփանավան ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ԶԻԼ-130», «Ֆոլքցվագեն Գոլֆ» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Աստրա»-ի 54-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 29-ին, ժամը 20.30-ին, Գոգավան-Տաշիր ճանապարհի 3-րդ կմ-ին «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում և գլխիվայր շրջվել. 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 29-ին, ժամը 21.10-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 44-րդ կմ-ին «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 29-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «Առինջ Մոլի» ավտոկայանատեղիում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 29-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արագյուղ- գյուղերի ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21099»-ի 27-ամյա ուղևորուհուն տեղում ցուցաբերվել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 29-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Այգեհովիտ գյուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 23-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: