1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

30.10.2021 12:57 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հոկտեմբերի 28-ին, ժամը 22.50-ին, Երևանի Թևոսյան փողոցում իրար են բախվել «Օպել», «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի մեքենաներ. երկու վարորդ և վեց ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 29-ին, ժամը 20.30-ին, «Կիա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Շոպրոնի փողոցում վրաերթի է ենթարկել 35-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 29-ին, ժամը 12.00-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Արմավիր քաղաքի Լերմոնտովի փողոցում վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 29-ին, ժամը 11.10-ի սահմաններում, Մարգարա-Երևան ճանապարհի 14-րդ կմ-ին տրակտորը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. տրակտորավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 29-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջինի փողոցում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի մեքենաներ, որոնցից մեկի 9-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 29-ին, ժամը 05.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 39-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21070» և «Զիլ» մակնիշի մեքենաներ. «Զիլ»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ «ՎԱԶ-21070»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ «Զիլ»-ի վարորդի ինքնությունը պարզելու և մեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 29-ին,ժամը 16.30-ի սահմաններում, Մարտունի քաղաքի Անդրանիկի փողոցում իրար են բախվել «ՄԱԶ»-ը և «Օպել» մակնիշի մեքենան. «Օպելի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 29-ին, ժամը 11.30-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի մեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում վրաերթի է ենթարկել 50-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 29-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Սայաթ-Նովայի և Ռուսթավելու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Միցուբիշի» մակնիշի մեքենաներ. «Միցուբիշիի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 29-ին, ժամը 21.35-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի մեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 84-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 29-ին, ժամը 20.20-ին, «Սուզուկի» մակնիշի մեքենան Մեղրի-Երևան ճանապարհի 204-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 29-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 140-րդ կմ-ին իրար են բախվել «Աուդի» և «ՎԱԶ-21014» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-21014»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: