Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հունվարի 30-ին, ժամը 7.50-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տերյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 29-ին, ժամը 23.45-ին, Աշտարակի խճուղու թիվ 25 հասցեի մոտ իրար են բախվել «Տոյոտա» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Միցուբիշի»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 30-ին, ժամը 8.50-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 30-ին, ժամը 00.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Զ.Սարկավագի փողոցի թիվ 111 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 26-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 30-ին, ժամը 16.15-ի սահմաններում, Վաղարշապատի Ռ.Եսայան փողոցի թիվ 61 շենքի դիմաց իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21011»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 30-ին, ժամը 9.10-ի սահմաններում, Ջրվեժ-Աբովյան ճանապարհին՝ ջերմոցների մոտ, իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: