ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

31.03.2022 12:23 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Մարտի 30-ին, ժամը 18.30-ին, Երևանի Խորենացու փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 30-ին, ժամը 12.15-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության դիմած 22-ամյա քաղաքացին հայտնել է, որ վնասվածքները ստացել մարտի 29-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 30-ին, ժամը 16.40-ին, Երևանի Արարատյան փողոցում իրար են բախվել «Լեքսուս» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 49-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 30-ին, ժամը 08.20-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել երկու «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և 55-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 30-ին, ժամը 09.40-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 13-րդ կմ-ին «Ֆորդ Ֆիեստա» մակնիշի ավտոմեքենան բախվել բետոնե սյանը, այնուհետև գազատար խողովակի հենասյանը և հայտնվել դաշտում. 36-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 30-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Նոյեմբերյան-Ջուջևան ճանապարհի 1-ին կմ-ին «ԳԱԶ-211» մակնիշի ավտոմեքենան դուրս եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին. 19-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: