ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

31.07.2015 15:35 ՃՏ պատահարներ
Հուլիսի 30-ին, ժամը 20.15-ին, Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 59 հասցեի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 21-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 29-ին, ժամը 21.30-ին, Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 29 հասցեի մոտ «Լադա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 32-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 29-ին, ժամը 21.45-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 64-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 29-ին, ժամը 22.30-ին, Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 76 հասցեի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 30-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Արտաշատ-Երևան գյուղամիջյան ճանապարհին՝ Բերքանուշ գյուղի հատվածում, «Օպել Աստրա Ջ»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել այդ պահին «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենան հրող տղամարդուն և բախվել  ավտոմեքենայի հետնամասին:
Վարորդները և վրաերթի ենթարկված տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 30-ին, ժամը 18.35-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ գլխի և կրծքավանդակի վնասվածքներով բուժօգնության է դիմել 38-ամյա տղամարդ  և հայտնել է, որ վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 05.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Ոսկեվան-Կոթի ճանապարհին իր վարած «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայով  ճամփեզրի բետոնապատնեշին, ապա ծառին բախվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 30-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Ստեփանավան-Վանաձոր ճանապարհի 24-րդ կմ-ին իրար են բախվել  «ԲՄՎ-318» և «Օպել-Օմեգա» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԲՄՎ-318»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: