ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

31.07.2019 14:11 ՃՏ պատահարներ

Հուլիսի 29-ին, ժամը 12.30-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում իրար են բախվել «Լեքսուս», «Հունդաի» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշի»-ի 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 29-ին, ժամը 19.00-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի, Գր.Լուսավորչի և Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 74-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 29-ին, ժամը 20.00-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 30-ին, ժամը 09.00-ին, Երևանի Նուբարաշենի խճուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը, այնուհետև «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան բախվել է վթարված «Մերսեդես»-ին՝ միաժամանակ վրաերթի ենթարկելով 40-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 30-ին, ժամը 22.00-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 30-ին, ժամը 22.00-ին, Երևանի Վարդաշենի 8-րդ փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 5-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 30-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 42-րդ կմ-ին իրար են բախվել երեք «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ներից մեկի 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 30-ին, ժամը 21.20-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 32-րդ կմ-ին իրար են բախվել երկու «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 33-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 30-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Նորապատ գյուղում «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԲՄՎ-525» մակնիշի ավտոմեքենայի. «ԲՄՎ-525»-ի 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 30-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ճանապարհի 11-րդ կմ-ին իրար են բախվել «Լեքսուս» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդ»-ի 33-ամյա վարորդը և «Լեքսուս»-ի 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 30-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Արտիմետ-Խորոնք ճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 30-ին, ժամը 13.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 66-ամյա քաղաքացի, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի կամրջի սկզբնամասում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Նույն օրը, ժամը 15.30-ին, վրաերթ կատարելու կասկածանքով ոստիկանության Ստեփանավանի բաժին բերման է ենթարկվել «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի 42-ամյա վարորդը, որը հայտնել է, որ ժամը 13.00-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի կամրջի սկզբնամասում իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկել 66-ամյա քաղաքացուն:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 30-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքի Պահլավունյաց փողոցում «ՑՖ Մոտո» կվադրոցիկլը կողաշրջվել է. 17-ամյա կվադրոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 31-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Տոյոտա»-ի 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: