1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

31.07.2023 12:04 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հուլիսի 28-ին, ժամը 22.30-ին, Երևանի Վահագնի թաղամասի մոտ իրար են բախվել «Շեվրոլե», «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ և «Հոնդա» մոտոցիկլը. 26-ամյա մոտոցիկլիստը և 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 29-ին, ժամը 06.50-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայում «Ռենո» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենային. «Ռենոյի» 55-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 28-ին, ժամը 10.45-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում իրար են բախվել «ԳԱԶ» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշիի» 42-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 28-ին, ժամը 20.30-ին, Երևանի Գայի պողոտայում իրար են բախվել «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 32-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 29-ին, ժամը 11.40-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 51-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 29-ին, ժամը 10.30-ին, Մասիսի քաղաքի Հանրապետության փողոցում «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 65-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 29-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Սևան-Երևան Մ4 մայրուղու Աբովյանի տրանսպորտային հանգույց հատվածում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 64-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 29-ին, ժամը 11.40-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 108-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107», «Նիսան Սերենա», «Շեվրոլե Վոլտ» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 31-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Դալար-Այգեստան գյուղամիջյան ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին. 27-ամյա վարորդը և 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 29-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում իրար են բախվել «Ֆորդ» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Աստրայի» 72-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 30-ին, ժամը 16.40-ի սահմաններում, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում իրար են բախվել «Միցուբիշի» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 49-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 31-ին, ժամը 00.10-ի սահմաներում, Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղից Սարդարապատ գյուղ տանող ճանապարհի 4-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել հողաթմբերին. 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 29-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 14-րդ կմ-ին «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի բազալտե քարերին և կողաշրջվել. 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 30-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Սևան-Մարտուն-Գետափ ճանապարհի 51-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 30-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Վարդենիս-Մեծ Մասրիկ ճանապարհին իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 30-ին, ժամը 17.05-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Վիրահայոց փողոցում իրար են բախվել «Գրանդիս» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 46-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 30-ին, ժամը 05.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Կապուտան գյուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 30-ին, ժամը 09.50-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 87-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել և հայտնվել դաշտում. 30-ամյա վարորդը և հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 30-ին, ժամը 18.45-ի սահմաններում, Գորիս-Շինուհայր ճանապարհի 10-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21063» և «ՎԱԶ-212140» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «ՎԱԶ-212140»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 30-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Գորիսի Նարեկացու փողոցում «ՎԱԶ-212140» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա երեխայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 30-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Իջևանի Երևանյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21214»-ի 20-ամյա վարորդը և 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 30-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Դիլիջանի Կամոյի փողոցում իրար են բախվել «Տոյոտա Քեմրի» և «ԳԱԶ-2705» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա Քեմրիի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: