Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հոկտեմբերի 7-ին, ժամը 09.30-ին, Երևանի Դավիթաշենի կամրջի վրա իրար են բախվել «ՎԱԶ-21074», «ՎԱԶ-21900», «Մերսեդես» և անհայտ մակնիշ ավտոմեքենաներ:
ՎԱԶ-21900»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 7-ին, ժամը 20.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 1989 թ. ծնված Կարեն Գ.-ն և հայտնել, որ Երևանի Ն. Զարյան փողոցում վայր է ընկել և վնասել ձեռքը:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.30-ին, Ն. Զարյան և Ն. Տիգրանյան փողոցների խաչմերուկում «Նիսան Տեանա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Կարեն Գ.-ին:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 7-ին, ժամը 08.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի ՀԱԹ Բ-2 թաղամասի թիվ 93 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել երկու քաղաքացու, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 7-ին, ժամը 12.30-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի և Բաբաջանյան փողոցի խաչմերուկում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհը բաժանող բետոնե արգելապատնեշին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 7-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Փարպի համայնքում գտնվող Ագարակի խճուղու թիվ 4/1 հասցեում «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի թափքից ցեմենտ-բետոնյա շաղախը բեռնաթափելու ժամանակ ավտոմեքենան շրջվել է, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 7-ին, ժամը 19.40-ին, Մարգարա-Արազափ ճանապարհի 3-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 7-ին, ժամը 19.30-ին, Մեծամոր քաղաքի թիվ 8/Բ1շենքի մոտ իրար են բախվել «ԳԱԶ-3110» և «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶ-2410»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 7-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Վանաձոր-Սպիտակ ճանապարհի 3-րդ կմ-ին «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես Բենց E-200» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել-Աստրա»-ի վարորդը, ուղևորը և «Մերսեդես Բենց E-200»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 7-ին, ժամը 19.50-ին, Երևան-Սևան ճանապարհի 15-րդ կմ-ին «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենայի հետնամասին:
«ԳԱԶ-3102»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 7-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Նոր-Հաճն քաղաքի Տոռոզյան փողոցում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Օպել Աստրա»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 7-ին, ժամը 17.40-ին, «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արթիկ քաղաքի Աբովյան փողոցի էստակադայի վրա վրաերթի է ենթարկել 26-ամյա երիտասարդի, իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց և ներկայացել բաժին:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 7-ին, ժամը 11.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Վայքի աժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1964 թ. ծնված Սուրիկ Խ.-ն:
Պարզվել է, որ հոկտեմբերի 6-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Սուրիկ Խ.-ի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդամիջյան ճանապարհի երթևեկելի մասից և բախվել հողաթմբին, ինչը հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով հաջորդ օրը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 7-ին, ժամը 14.15-ի սահմաններում, Տավուշի մարզի Մովսես գյուղի գյուղամիջյան ճանապարհին «Միցուբիշի Պաջերո ԻՕ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: