Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հուլիսի 7-ին, ժամը 14.00-ին, Երևանի Ագաթանգեղոսի փողոցում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 47-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 7-ին, ժամը 14.00-ին, Երևանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 80 հասցեի դիմաց անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 8-ին, ժամը 01.00-ին, «ՕՊԵԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գայի պողոտայի թիվ 13 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 59-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 7-ին, ժամը 15.00-ին, Երևանի Կ. Ուլնեցու փողոցի թիվ 59/8 հասցեի դիմաց «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 60-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 7-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Աշտարակ-Ապարան ճանապարհի 13-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ 24» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ԲՄՎ»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 7-ին, ժամը 09.50-ի սահմաններում, Զանգակատուն-Վեդի 1-ին կմ-ի Լանջառ գյուղի հատվածում «ԻԺ» մակնիշի մոտոցիկլետը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել աջ կողմի վրա գտնվող ձորակը, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 7-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Էջմիածնի Մաշտոց-Սպանդարյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես Բենց Ե 320» և «Մերսեդես Բենց C-180» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես Բենց Ե 320»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 7-ին, ժամը 02.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 52.7-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի կողնակին կայանված «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայի:
«Ֆոլքսվագեն Պասատ»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 7-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Գյումրիի Երևանյան Խճուղի 185 հասցեի դիմաց «Վոլվո» մակնիշի ավտոմեքենան բախվել է մեկ այլ «Վոլվո»-ի:
Վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 8-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Վանաձոր–Վրաստան ճանապարհի 79-րդ կմ-ին անհայտ ավտոմեքենան բախվել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Օպել Աստրա»-ն դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և շրջվել:
«Օպել Աստրա»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց , իսկ անհայտ ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: