Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Հոկտեմբերի 29-ին, ժամը 02.05-ին, Երևանի Կորյունի և Տերյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Շկոդա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Շկոդայի» 26-ամյա վարորդը, 28-ամյա ուղևորը և «Մերսեդեսի» 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 30-ին, ժամը 13.18-ին, Երևանի Սիլիկյան թաղամասում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտարասյուներին. 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 29-ին, ժամը 21.30-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 34-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 30-ին, ժամը 15.26-ին, Երևանի Արին-Բերդի և Թամանցիների փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Հոնդա» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդաիի» 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 30-ին, ժամը 12.00-ին, Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի բակում «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 71-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 30-ին, ժամը 18.45-ին, Մասիս քաղաքի Արարատյան և Հերացու փողոցների խաչմերուկում «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 30-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Կամոյի փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21074»-ի 28-ամյա վարորդը և 17-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 30-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցում «ՎԱԶ-21124» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի պատնեշին, դուրս եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել. 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 30-ին, ժամը 17.45-ին, Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցում իրար են բախվել «Կրայսլեր» և երկու «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ» մեքենաներից մեկի 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 31-ին, ժամը 23.00-ին, Երևանի Ֆրանսիայի հրապարակում ոստիկանության ծառայողներին է մոտեցել 61-ամյա քաղաքացի և հայտնել, որ ժամը 21.30-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 30-ին, ժամը 22.20-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 52-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 31-ին, ժամը 06.30-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 49-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 31-ին, ժամը 16.20-ին, Երևանի Սեբաստիայի և Տիչինայի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21214»-ի 60-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 31-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 81-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբի. 27-ամյա վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 31-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-21074» և «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21074»-ի 40-ամյա վարորդը և «Միցուբիշի Գրանդիսի» 37-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 31-ին, ժամը 22.15-ին, Երևան-Մեղրի ճանապարհի 301-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա» և «ԻԺ-27175» մեքենաներ. «ԻԺ-27175»-ի 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: