1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

01.12.2021 11:48 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Նոյեմբերի 30-ին, ժամը 10.30-ին, Երևանի Նալբանդյան և Արամի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և անհայտ մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 30-ին, ժամը 16.30-ին, Երևանի Մուրացանի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 58-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 30-ին, ժամը 07.35-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Վ. Փափազյան փողոցի խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 57-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 30-ին, ժամը 12.40-ին, Երևանի Անդրանիկի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 42-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 30-ին, ժամը 14.20-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 52-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ . «ԲՄՎի» վարորդը և 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 30-ին, ժամը 16.34-ի սահմաններում, Փոքր Վեդի գյուղում իրար են բախվել «Օպել Աստրա» և «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Աստրայի» 40-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 30-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Արարատի մարզի Արբաթ գյուղում իրար են բախվել «Օպել» և «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան Մարչի» 36-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 30-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Բաղրամյան-Շենիկ ճանապարհին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 30-ին, ժամը 22.10-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 41-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 34-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 30-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 16-րդ կմ-ին «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 30-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երևան-Սևան մայրուղու 29-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի Գրանդիս» և «ԳԱԶ-33021» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշի Գրանդիսի» 45-ամյա վարորդը և «ԳԱԶ-33021»-ի 44-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 30-ին, ժամը 09.00-ին, Գյումրի քաղաքի Գորկու փողոցում «ՎԱԶ-210740» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 30-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Ախուրյանի խճուղում իրար են բախվել «Նիսան Մուրանո» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Աստրայի» 45-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 1-ին, ժամը 01.50-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21074»-ի 52-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: