1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

02.03.2022 11:17 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Մարտի 1-ին, ժամը 11.55-ին, Երևանի Մովսես Խորենացու փողոցում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի երկու մեքենա, որոնցից մեկի 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 1-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «ՎԱԶ-217230» մակնիշի մեքենան Վեդի քաղաքի Արարատյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գազատարի հենասյանը. 16-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 1-ին, ժամը 09.50-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում վրաերթի է ենթարկել 46-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 1-ին, ժամը 21.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության տեղափոխված 36-ամյա տղամարդը հայտնել է, որ Արմավիր քաղաքի խանութներից մեկի մոտ վրաերթի է ենթարկվել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 21.30-ի սահմաններում Արմավիր քաղաքի Հանրապետության և Մյասնիկյան փողոցների խաչմերուկում նրան վրաերթի է ենթարկել «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը, որը բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացել է բաժին և տվել բացատրություն:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 1-ին, ժամը 03.20-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 55-րդ կմ-ին «Նիսան Մաքսիմա» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

*** 

Մարտի 2-ին, ժամը 00.20-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 316-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառի. 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: