ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

02.11.2021 11:52 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Նոյեմբերի 1-ին, ժամը 03.45-ին, Երևանի Գրիգոր Լուսավորչի և Իտալիայի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշիի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 1-ին, ժամը 12.30-ին, Երևանի Մոսկովյան փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 1-ին, ժամը 19.00-ին, Երևանի Չարենցի փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 1-ին, ժամը 11.40-ին, Երևանի Մելքումովի փողոցում իրար են բախվել «Աուդի» մակնիշի ավտոմեքենա և մոպեդ. 16-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 1-ին, ժամը 12.30-ին, Երևանի Արտաշիսյան փողոցում «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 58-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 31-ին, ժամը 23.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության տեղափոխված 35-ամյա քաղաքացին հայտնել է, որ վնասվածքները ստացել է ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ քաղաքացին մարմնական վնասվածքները ստացել է հոկտեմբերի 31-ին, ժամը 23.15-ին, Երևանի «Հաղթանակ» կամրջի մոտ «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 1-ին, ժամը 08.30-ին, Երևանի Գայի պողոտայում իրար են բախվել «Տոյոտա» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ. «Ռենոյի» 44-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 1-ին, ժամը 09.15-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Արարատյան փողոցում իրար են բախվել «Կիա Ֆորտե» և «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21063»-ի 51-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 1-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 44-րդ կմ-ին «Սուբարու» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել փոսում. 59-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 1-ին, ժամը 11.20-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքում իրար են բախվել «Օպել» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» վարորդը, երկու ուղևորները և «Հոնդայի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 1-ին, ժամը 12.50-ի սահմաններում, Գյումրի-Ամասիա ճանապարհի 12-րդ կմ-ին «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 54-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 1-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Արթիկ քաղաքի Աբովյան-Ղարիբջանյան փողոցների խաչմերուկում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հուշարձանին. 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 1-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Գորիս քաղաքի Սյունիքի և Կոմիտասի փողոցների խաչմերուկում «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 18-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 1-ին, ժամը 06.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 193-րդ կմ-ին «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-21074»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: