1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

02.12.2014 12:41 ՃՏ պատահարներ
Դեկտեմբերի 1-ին, ժամը 20.30-ին,  «Մերսեդես Բենց»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Երևան-Մասիս մայրուղու Ներքին Չարբախի թիվ 230 հողատարածքի մոտ վրաերթի է ենթարկել մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 2-ին, ժամը 1.30-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում «Կիա» մակնիշի ավտոմեքենա է բախվել մայթեզրի քարերին, ինչի հետևանքով վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 1-ին, ժամը 12.15-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 76-ամյա տղամարդ և հայտարարել, որ նույն օրը, ժամը 11.30-ին, Երևանի Անդրանիկի փողոցում  անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն և թողնելով անօգնական վիճակում՝ հեռացել է:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 1-ին, ժամը 19.15-ին,   «Ֆիատ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի  Դավիթ Բեկի փողոցի թիվ 286/6 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 45-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 1-ին, ժամը 16.25-ին, ՃՈ ՕԿԿ-ից  ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 15.40-ին, անգիտակից վիճակում «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հիվանդանոց է տեղափոխվել 27-ամյա քաղաքացուհի, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Նույն օրը, ժամը 18.00-ին, բաժին է ներկայացել 31-ամյա մի տղամարդ և հայտնել, որ նույն օրը ժամը 14.35-ին, Երևանի  Ազատության պողոտայի թիվ 12 հասցեի մոտ իր վարած հիշյալ ավտոմեքենան հետընթաց վարելիս դիպել է քաղաքացուհուն, վերջինս վայր է ընկել և ստացել նշված վնասվածքը:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 1-ին, ժամը 16.45-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու փողոցի վերջնամասում   «Իվեկո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորուհին  վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 2-ին, ժամը 1.20-ի սահմաններում, «Մերսեդես Բենս Ե-230» մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Արտաշատ քաղաքի  Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 107 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 41-ամյա քաղաքացուհու և իր մեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 1-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 41-րդ կմ-ին իրար  են բախվել «Մազդա» և «Ֆոլքսվագեն»  մակնիշի  ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 1-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայի  վարորդը  Զովունի գյուղում վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացուհու և տեղափոխել նրան  հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 1-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «Օպել Վաուխալ»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապանի Մ. Ստեփանյան փողոցի թիվ 2-րդ շենքի դիմաց ընկած հատվածում, վրաերթի է ենթարկել 12-ամյա պատանու, այնուհետև մարմնական վնասվածքներով տեղափոխել հիվանդանոց և ներկայացել ոստիկանություն:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: