Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
03.08.2015 17:15
ՃՏ պատահարներ
Օգոստոսի 2-ին, ժամը 14.30-ին, Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 40 շենքի բակում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 2-ին, ժամը 11.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ծիծեռնակաբերդի խճուղու թիվ 3 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 21-ամյա աղջկա, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 2-ին, ժամը 20.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շերամի փողոցի թիվ 85 շենքի բակում վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 2-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղում «Սաֆե» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարե պատնեշի:
Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 2-ին, ժամը 10.45-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի «Հաչա» կոչվող սարատեղում «ՈՒԱԶ ԿՈՒԲԱՆԵՑ» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 2-ին, ժամը 23.20-ի սահմաններում, Գյումրիի Մուսայելյան և Գորկի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Չեռի» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Վեկտրա»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 2-ին, ժամը 19.00-ին, Արմավիր-Գյումրի ճանապարհի 88-րդ կմ-ին «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա է շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 2-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Գորիս-Երևան ճանապարհի 8-րդ կմ-ին «Շինուհայրի խաչմերուկ» կոչվող տարածքում «Աուդի Ա 6» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել համընթաց եկող, ձախ շրջադարձ կատարող «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենային:
«Աուդի Ա 6»-ի վարորդը ստացել է մարմնական վնասվածք, սակայն բուժօգնության չի դիմել:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 2-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Բաղանիս գյուղի հարակից «Օխտնաղբյուր» կոչվող հանդամասում «ՈՒԱԶ- 31519» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 1-ին, ժամը 15.30-ին, «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Իսահակյան փողոցի թիվ 14 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 16-ամյա պատանու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 1-ին, ժամը 08.30-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տ. Պետրոսյան 4-րդ թաղամասի թիվ 68/2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 36-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 1-ին, ժամը 03.00-ին, Երևանի Նոր-Արեշի 50-րդ փողոցի թիվ 41 հասցեի դիմաց «Ռենո» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի բետոնե պատնեշին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 1-ին, ժամը 07.10-ին, Երևանի Հ.Քոչարի փողոցի թիվ 9 հասցեի դիմաց «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին կայանված «Միցուբիշի» մակնիշի բեռնատար ավտոմեքենային:
«Տոյոտա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 1-ին, ժամը 01.30-ին, Էջմիածնի հին խճուղու թիվ 264 տան դիմաց իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի երկու ավտոմեքենա:
Վարորդները և մեկ ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 1-ին, ժամը 17.00-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի և Ա. Բաբաջանյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ» և «Դայհատսու» մակնիշի ավտոմեքենաներ:
«Դայհատսու»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 1-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արաքս գյուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի երկաթյա ճաղավանդակներին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 1-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 17-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենային, իսկ «ՎԱԶ-2121»-ը բախվել է «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենային:
«ՎԱԶ-2121»-ի 3 ուղևորները, «Տոյոտա Քեմրի»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 1-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհի 7-րդ կմ-ին «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենային:
«ՎԱԶ-21063»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 1-ին, ժամը 04.00-ի սահմաններում, Վանաձորի Թումանյան փողոցում` «Սուրբ Մարիամ Աստվածածին» եկեղեցու հարևանությամբ, «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենան բախվել է անհայտ մակնիշի ավտոմեքենայի, որի վարորդը դիմել է փախուստի:
«Մոսկվիչ»-ի վարորդը «ալկոհոլային խմածություն, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 1-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի կամրջի սկզբնամասում` Բաղրամյան փողոցի թիվ 1 հասցեի մոտ, «Մերսեդես-Բենց E 320» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 1-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Գարգառ-Պուշկինո ճանապարհի սկզբնամասում «Օպել Վեկտրա-Ա» մակնիշի ավտոմեքենան դուրս գալով ճանապարհի երթևեկելի մասից` կողաշրջվել է:
Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 1-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Գառնի գյուղի «Ավեցի Ձոր» կոչվող տարածքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 1-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գորիսի Մաշտոցի փողոցի թիվ 88 տան դիմաց վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց, այնուհետև ժամը 20.00-ին մեղայականով ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: