ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

03.10.2022 11:43 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Սեպտեմբերի 30-ին, ժամը 19.40-ին, Երևանի Նորագավիթի 1-ին փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-217030» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-217030»-ի 27-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 

***


Հոկտեմբերի 1-ին, ժամը 10.30-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում մոտոցիկլավարը վրաերթի է ենթարկել 36-ամյա հետիոտնի. 36-ամյա քաղաքացին և 32-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


***


Սեպտեմբերի 30-ին, ժամը 22.40-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և մոպեդը, ինչի հետևանքով մոպեդը շրջվել է. 16-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։


***


Հոկտեմբերի 1-ին, ժամը 13.39-ին, Երևանի Մոլդովական փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։


***


Հոկտեմբերի 2-ին, ժամը 00.40-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհին՝ Կոշ գյուղի վարչական տարածքում, իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 46-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։


***


Հոկտեմբերի 1-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երևանի Թումանյան-Տերյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. մեքենաներից մեկի 46-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։


***


Հոկտեմբերի 1-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Մ-10 Գավառի ճանապարհի 1 կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ- 21010» և «Վոլվո» մակնիշի ավտոմեքենաներ. «Վոլվոյի» 49-ամյա վարորդը և հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։


***


Հոկտեմբերի 1-ին, ժամը 14.15-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արզնի գյուղի ճանապարհին մոտոցիկլը բախվել է բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել. մոտոցիկլավարը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։


***


Հոկտեմբերի 1-ին, ժամը 19.30-ին, Արթիկ-Նոր Կյանք ճանապարհի 2-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին. 36-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։


***


Հոկտեմբերի 1-ին, ժամը 20.45-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում մոպեդը բախվել է կայանված «Տոյոտա» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներին. 21-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։


***


Հոկտեմբերի 2-ին, ժամը 15.40-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 36-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։


***


Հոկտեմբերի 2-ին, ժամը 15.50-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան և «Հոնդա» մոպեդը. 43-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է ք ննություն։


***


Հոկտեմբերի 2-ին, ժամը 00.04-ին, Երևանի Արցախի և Էրեբունու փողոցների խաչմերուկում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենային. «Ֆոլքսվագենի» ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։


***


Հոկտեմբերի 1-ին, ժամը 19.30-ին, Երևանի Նիկոլ Դումանի փողոցում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։


***


Հոկտեմբերի 1-ին, ժամը 20.15-ին, Երևանի Բաբաջանյան և Աբովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ», «Շևրոլե» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Շևրոլեի» 24-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։


***


Հոկտեմբերի 2-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 24-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենան և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշիի» 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։


***


Հոկտեմբերի 2-ին, ժամը 18.10-ի սահմաններում, Աշտարակ-Նոր Գեղի ճանապարհին իրար են բախվել «Ռենջ Ռովեր» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդայի» 68-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։


***


Հոկտեմբերի 2-ին, ժամը 12.20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Գորկու և Ղուկասյան փողոցների խաչմերուկում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենային. «Օպելի» 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։


***


Հոկտեմբերի 2-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Խնձորեսկ-Գորիս ճանապարհի 4-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվելով հայտնվել դաշտում. 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։


***


Հոկտեմբերի 2-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Դիլիջանի Կալինինի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 55-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: