ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

03.10.2023 11:16 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հոկտեմբերի 2-ին, առավոտյան ժամը 7-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «Ինֆինիտի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ապա «Օպելը» բախվել է մթերային խանութին: «Օպելի» 48-ամյա վարորդը և 42-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 2-ին, ժամը 12-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 29-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 65-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 2-ին, ժամը 22-ի սահմաններում, Մեղրի-Երևան ավտոճանապարհի 307-րդ կմ-ին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը. 28-ամյա վարորդը և 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 2-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Արարատի մարզի Սայաթ-Նովա և Նիզամի գյուղերի խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա Քեմրի» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդ Տրանզիտի» 45-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 2-ին, ժամը 19.50-ի սահմաններում, Մասիս-Մարմարաշեն տանող ճանապարհի կամրջի սկզբնամասում իրար են բախվել «Պաջերո» և «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենաներ. վերջինի 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 2-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհին, Ծովակ գյուղի մոտ «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 62-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 2-ին, ժամը 19.10-ի սահմաններում, Գառնի-Բանավան ճանապարհին «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել դաշտամիջյան ծառերին և կողաշրջվել. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 2-ին, ժամը 17.45-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 102 կմ-ին իրար են բախվել «Մերսեդես», «Օպել Զաֆիրա» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. վերջինի 61-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: