Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Դեկտեմբերի 2-ին, ժամը 01.20-ին, Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Նալբանդյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Կիա» մակնիշի ավտոմեքենա և մոպեդ. 30-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 2-ին, ժամը 14.10-ին, Երևանի Թումանյան փողոցում «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 74-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 2-ին, ժամը 19.00-ին, Երևանի Հյուսիսային պողոտայում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 69-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 2-ին, ժամը 19.00-ին, Երևանի Լենինգրադյան փողոցում իրար են բախվել «Նիսան» և «Ֆիատ» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» վարորդը և «Ֆիատի» չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 2-ին, ժամը 02.30-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար են բախվել «Տոյոտա» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդի» 47-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 2-ին, ժամը 09.10-ին, Երևանի Իսակովի պողոտայում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 2-ին, ժամը 17.07-ին, հիվանդանոց բուժօգնության դիմած 23-ամյա քաղաքացին հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է Երևանի Իսակովի պողոտայում տեղի ունեցած վթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 1-ին, ժամը 22.05-ին, Երևանի Գայի պողոտայի և Բաղյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 53-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 1-ին, ժամը 23.00-ին, Երևանի Վախթանգի փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 44-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 2-ին, ժամը 22.40-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 32-ամյա վարորդը և 42-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 2-ին, ժամը 02.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 25-րդ կմ-ին «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 43-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 52-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ջրատարը. 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 2-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Եղեգնուտ-Արևիկ ճանապարհի 1-ին կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 26-ամյա վարորդը և 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 2-ին, ժամը 21.40-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետեւանքով «Օպելի» վարորդը վրաերթի է ենթարկել է 39-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 2-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Ջրավազանի փողոցում «Դոջ» մակնիշի ավտոմեքենան բախվել է պատին. 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 2-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Ստեփանավան-Վանաձոր ճանապարհի 6-րդ կմ-ին «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 46-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 2-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Եղվարդ-Զորավան ճանապարհին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 66-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 2-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Եղվարդ-Երևան ճանապարհի 9-րդ կմ-ին «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 75-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 2-ին ժամը 18.30-ի սահմաններում Ջուջևան-Նոյեմբերյան ճանապարհին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 82-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 2-ին, ժամը 11.40-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 106-րդ կմ-ին «Տոյոտա Լանդ Քրաուզեր» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և հայտնվել Աղստև գետի ափին. 31-ամյա վարորդը և 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել են բուժօգնության:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 2-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 110-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս եկել երթևեկելի գոտուց և ընկել Աղստև գետը. 59-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: