Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Դեկտեմբերի 3-ին, ժամը 09.00-ին, Երևանի Թամանցիների փողոցում իրար են բախվել «Օպել», «Ֆորդ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 09.00-ին, Երևանի Շարուրի փողոցում իրար են բախվել «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 08.00-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Օրբելու փողոցում վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 11.30-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում իրար են բախվել «Բոգդան», «Օպել» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 02.50-ին, Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում իրար են բախվել «ՎԱԶ-21703» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 21.30-ին, Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2121», «Օպել» և երկու «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ներից մեկի վարորդը, «Օպել»-ի վարորդը և 13-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 09.10-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-32213», «Ինֆինիտի» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ, ապա «Ֆոլքսվագեն»-ի վարորդը առաջ շարժվելով՝ վրաերթի է ենթարկել 49-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 15.20-ի սահմաններում, «Մերսեդես Ց 240» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Գինեվետ գյուղում վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 22.15-ի սահմաններում, Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2115» և «Օպել Աստրա ՋԻ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2115» -ի 50-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 08.00-ի սահմաններում, «Նիսան Նոտե» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 70-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբի և կողաշրջվել. երկու ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Ջրավազան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2109»-ի 40-ամյա ուղևորուհին տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 11.55-ին, Ստեփանավան քաղաքի պոլիկլինիկայից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 51-ամյա քաղաքացուհի, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է դեկտեմբերի 1-ին, ժամը 19.00-ի սահմաններում, լոգարանում սայթաքելու հետևանքով:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ քաղաքացուհին բացատրություն է տվել, որ վնասվածքը ստացել է դեկտեմբերի 1-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղի մոտակայքում «Օպել» մակնիշի ավտոմեքենայով վթարի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 04.30-ի սահմաններում, «Օպել Կորսա» մակնիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել արգելապատնեշին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 13.50-ին, Եղվարդ-Երևան ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 11.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապան քաղաքի Հ.Ավետիսյան փողոցում վրաերթի է ենթարկել 77-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 11.10-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 121-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Աստրա»-ի 53-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: