Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Ապրիլի 4-ին, ժամը 12.40-ին, Երևանի Սասնա ծռերի և Տ. Պետրոսյան փողոցների խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 25-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 4-ին, ժամը 12.00-ին, Երևանի Արցախի պողոտայում իրար են բախվել «ԳԱԶ-31105», «Մերսեդես» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» և «Հոնդայի» վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 4-ին, ժամը 16.30-ին, Աշտարակ քաղաքի Երևանյան և Սուրբ Սարգսի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Հոնդա», «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդայի» 53-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 4-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Գեղաքար-Խաչաղբյուր ճանապարհին՝ Գեղաքար գյուղի սկզբնամասում «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան շրջվել է. 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 4-ին, ժամը 06.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի քարերին. 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 4-ին, ժամը 09.25-ի սահմաններում, Տավուշի մարզի Կայանավան և Ազատամուտ բնակավայրերի խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի» և «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21074»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: