1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

05.11.2021 11:20 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Նոյեմբերի 4-ին, ժամը 22.00-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան բախվել է բենզալցակայանի լուսային սարքին, այնուհետև՝ կայանված «ՎԱԶ-2112» մակնիշի ավտոմեքենայի. «Հոնդայի» 43-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 4-ին, ժամը 19.10-ին, Երևանի Խորենացու փողոցում իրար են բախվել «Ֆորդ» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշիի» 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 3-ին, ժամը 23.30-ին, Երևանի Օհանովի և Անդրանիկի փողոցների խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 19-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 4-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 51-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և վթարի ենթարկվել. 28-ամյա վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 4-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Արտաշատի բաժին հրավիրված 37-ամյա քաղաքացին խոստովանել է, որ նոյեմբերի 3-ի երեկոյան Արտաշատ քաղաքի շուկայի տարածքում իր «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 55-ամյա քաղաքացու, որը հիվանդանոցում հայտնել էր, թե վնասվածքները ստացել է փողոցում ընկնելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 4-ին, ժամը 20.50-ի սահմաններում, Զվարթնոց-Նորակերտ ճանապարհի 2-րդ կմ-ին «Մերսեդեսը» դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. «Մերսեդեսի» 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 4-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-21099» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21099»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 4-ին, ժամը 14.40-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցում իրար են բախվել «Հունդաի» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդաիի» 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 4-ին, ժամը 14.10-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Սահմանադրության հրապարակում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է մարզպետարանի հենապատին. 18-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում «Հունդաի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 32-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 4-ին, ժամը 08.35-ի սահմաններում, Եղվարդ-Աշտարակ ճանապարհի 4-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 4-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 53-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 4-ին, ժամը 19.10-ի սահմաններում, Արթիկ քաղաքի Աբովյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 4-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Կապան-Տաթև ճանապարհի 20-րդ կմ-ին իրար են բախվել «Վոլվո» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: