Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Հուլիսի 4-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ճանապարհի 6-րդ կմ-ին իրար էին բախվել «Հովո» և «ՎԱԶ-21121» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21121»-ի 50-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Հուլիսի 9-ին, ժամը 01.30-ին, 50-ամյա Յուրա Ֆահրադյանը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն։
Հուլիսի 4-ին, ժամը 20.00-ին, Երևանի Գ. Նժդեհի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա մոպեդավարի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 4-ին, ժամը 14.50-ին, Երևանի Սեբաստիայի և Միքայելյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21063» և «ՎԱԶ-211440» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-211440»-ի 52-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 4-ին, ժամը 18.31-ին, Երևանի Բաբայան և Ուլնեցու փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել անհայտ քաղաքացու և իր մեքենայով նրան տեղափոխել անհայտ ուղղությամբ: Հուլիսի 5-ին ճանապարհային ոստիկանություն է ներկայացել «Օպելի» 42-ամյա վարորդը և հայտնել, որ ինքն է վրաերթի ենթարկել քաղաքացուն և իր մեքենայով տեղափոխել Թբիլիսյան խճուղի:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 4-ին, ժամը 21.35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 2-ամյա տղա, որը վնասվածքները ստացել է Երևանի Քանաքեռի 2-րդ փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորոդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 4-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երնջատափ-Բուժական ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 4-ին, ժամը 21.55-ի սահմաններում, Երնջատափ-Բուժական ճանապարհի 2-րդ կմ-ին «ՎԱԶ- 2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԶԻԼ» ավտոմեքենայի. «ՎԱԶ-2106»-ի 71-ամյա վարորդը և 72-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 4-ին, ժամը 22.20-ի սահմաններում, Արարատի մարզի Լանջազատ գյուղում իրար են բախվել երկու «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 26-ամյա վարորդը, երկու ուղևորները և մյուսի 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 5-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գառնի գյուղում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել. երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 4-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ճանապարհի 4-րդ կմ-ին «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Կիա» մակնիշի ավտոմեքենայի, ապա վրաերթի ենթարկել 26-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 4-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 4-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ճանապարհի 6-րդ կմ-ին իրար են բախվել «Հովո» և «ՎԱԶ-21121» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21121»-ի 50-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 4-ին, ժամը 16.10-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 203-րդ կմ-ին «ՎԱԶ- 21214» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «ԶԻԼ-431410» ավտոմեքենային. «ՎԱԶ- 21214»-ի 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 4-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի վարչական տարածքում «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. 33-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 4-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում իրար են բախվել «Օպել» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 19-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 5-ին, ժամը 21.45-ին, Երևանի Աշտարակի խճուղում իրար են բախվել «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 5-ին, ժամը 12.40-ին, Երևան-Խարբերդ ճանապարհի 4-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հողածածկ տարածքում. 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 5-ին, ժամը 08.35-ին, Երևանի Օհանովի փողոցում «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 5-ին, ժամը 00.50-ին, Երևանի Բաբաջանյան փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 46-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 5-ին, ժամը 18.30-ին, Երևանի Շոպրոնի փողոցում իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենան և մոպեդը. 21-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 5-ին, ժամը 21.00-ին, Երևանի Բաբաջանյան փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 64-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 5-ին, ժամը 14.20-ի սահմաններում, Արմավիր-Հացիկ ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 5-ին, ժամը 14.20-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 13-րդ կմ-ին «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյուներին. 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 5-ին, ժամը 22.45-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 22-րդ կմ-ին իրար են բախել «ՎԱԶ-21063» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21063»-ի 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 5-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 16-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ», «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 34-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 5-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 186-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և վրաերթի ենթարկել ճամփեզրին կանգնած 56-ամյա քաղաքացուն, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 5-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Սևակի փողոցում «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 5-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Սարիգյուղ գյուղի դաշտամիջյան հատվածում կայանված «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան ինքնաբերաբար շարժվելով՝ վրաերթի է ենթարկել 45-ամյա վարորդին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: