1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

06.08.2015 17:39 ՃՏ պատահարներ
Օգոստոսի 5-ին, ժամը 15.00-ին,  «Ֆոլքսվագեն-Ջետա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Նալբանդյան փողոցում վրաերթի է ենթարկել 48-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 5-ին, ժամը 22.00-ին,  «ԲՄՎ 316» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Խորենացի փողոցի թիվ 33 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 47-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 5-ին, ժամը 12.40-ի սահմաններում, Երևան-Մյասնիկյան-Գյումրի ճանապարհի 26-րդ կմ-ին իրար են բախվել «Հունդայի» և «Զիլ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Հունդայի»-ի վարորդը և 5 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 5-ին, ժամը 21.30-ի սահմաններում,  «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Մասիս-Այնթապ ճանապարհին` կամրջի վրա, բախվել է համընթաց երթևեկող, խափանված «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «ԳԱԶ-31029»-ը հրող 2 տղամարդիկ  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 5-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Արզնի-Բյուրեղավան ճանապարհի կենտրոնական խաչմերուկում իրար են բախվել «Իժ 2715» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ: «Իժ 2715»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 5-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Միցուբիշի-իո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Չարենցավանի Երիտասարդության-Տերվիշյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 6-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «ԿամԱԶ-5410» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 153-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել: Վարորդը ստացել է մարմնական վնասվածք, սակայն հրաժարվել է դիմել բուժօգնության:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: