1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

06.08.2022 12:22 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Օգոստոսի 4-ին,ժամը 22.00-ին, «ՎԱԶ-21102» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Մայիսի 9-ի փողոցում վրաերթի է ենթարկել 76-ամյա քաղաքացու, ինչից հետո մեքենան առաջ ընթանալով՝ բախվել է կայանված «Նիսանին». վրաերթի ենթարկվածը և «Նիսանի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 5-ին, ժամը 15.30-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել «Շևրոլե» մակնիշի մեքենան և մոպեդը. 20-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 4-ին, ժամը 15.30-ին, Երևանի Սարիթաղի 6-րդ շարքի տներից մեկի մոտ իրար են բախվել «ԿԻԱ, «ԲՄՎ» և «Հունդաի» մակնիշի մեքենաներ. «Հունդաիի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 5-ին, ժամը 19.00-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Սասունցի Դավթի փողոցում վրաերթի  է ենթարկել 51-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 5-ին,ժամը 17.00-ի սահմաներում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 19-րդ կմ-ին իրարենբախվել «Օպել» և «Ֆորդ» մակնիշի մեքենաներ. «Օպելի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 6-ին, ժամը 02.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 63-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել. վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 5-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 40-րդ կմ-ին՝ ՓոքրՎեդի գյուղի հատվածում, իրար են բախվել «Մազդա» և «FIAT FIORINO» մակնիշի մեքենաներ. «Մազդայի» ուղևորը և «FIAT FIORINO»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***


Օգոստոսի 5-ին,ժամը 17.30-ի սահմաններում, Էջմիածի քաղաքի Շահումյան և Ա. Մանուկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԿամԱԶ», «Միցուբիշի» և «Ֆորդ» մակնիշի մեքենաներ. «Ֆորդի» 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Oգոստոսի 5-ին, ժամը 19.00-ին, «Օպել» մակնիշի մեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 98-րդ կմ-ին բախվել է ճամփեզրին կայանված «Հովո» մակնիշի մեքենային. «Օպելի» 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 5-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Ինֆինիտի» մակնիշի մեքենան Իջևան քաղաքի Արցախյան-Երևանյան-Անկախության փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել գետը. 18-ամյա վարորդը և 20-ամյա երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: