1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ ավտոճանապարհներին

07.09.2017 12:49 ՃՏ պատահարներ

Սեպտեմբերի 6-ին, ժամը 20.40-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 9/Ա հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 52-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 6-ին, ժամը 9.30-ին, Երևանի Լեռ Կամսարի փողոցի թիվ 8 հասցեի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 6-ին, ժամը 12.30-ին, Հրազդանի կիրճի ռեստորաններից մեկի դիմաց «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված մեկ այլ «Օպել»-ի, որը հետ է շարժվել և վրաերթի ենթարկել 30-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 6-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «Լեքսուս GX 470» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատի Օգոստոսի 23-ի փողոցում վրաերթի է ենթարկել 49-ամյա քաղաքացուհու, որին շտապօգնության խմբի կողմից ցուցաբերվել է բուժօգնություն:
Տուժողը հրաժարվել է հոսպիտալացումից:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 6-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 33-րդ կմ-ին «Մերսեդես Ե320» մակնիշի ավտոմեքենան բախվել է այդ պահին երթևեկելի մասով անցնող 2 կովի, որոնք տեղում սատկել են, ապա «Ֆորդ 350» մակնիշի ավտոմեքենան բախվել է նշված կովերին և կորցնելով կառավարումը՝ հետնամասով բախվել է ճամփեզրին կայանված «Ֆորդ Տրանզիտ»-ին:
«Մերսեդես Ե320»-ի վարորդը և «Ֆորդ 350»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 6-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երևան ճանապարհի 310-րդ կմ-ին` Սևակավան գյուղի հատվածում, բախվել է «ԿամԱԶ-5511» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21013»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 6-ին, ժամը 7.00-ի սահմաններում, Արմավիր-Հացիկ ճանապարհի 8-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» մակնիշի երկու ավտոմեքենա:
Վարորդները մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 6-ին, ժամը 11.35-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Էջմիածին-Մարգարա ճանապարհի 10-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 53-ամյա տղամարդու և մարմնական վնասվածքներով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 6-ին, ժամը 21.10-ի սահմաններում, «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատի Մաշտոց-Մատրոսով փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 58-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով, «շտապօգնության» ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 6-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Նոր Գեղի-Եղվարդ ճանապարհի 2-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2101»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 6-ին, ժամը 3.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Արթիկ-Մարալիկ ճանապարհի 8-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: