1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

07.09.2022 12:19 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Սեպտեմբերի 6-ին, ժամը 00.40-ին, Երևանի Նոր Արեշի 11-րդ փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենային. «Նիսանի» 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 6-ին, ժամը 12.45-ին, Երևանի Ռոստովյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 67-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 5-ին, ժամը 21.30-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «Ֆորդ», «Մազդա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 68-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 6-ին, ժամը 15.30-ին, Երևանի Սեբաստիայի և Տիչինայի փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 62-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 6-ին, ժամը 08.50-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցում «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 45-ամյա հեծանվորդին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 6-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Սոթք ճանապարհի 31-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակի սյանը. 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 6-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Արզնու խճուղում «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 17-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 6-ին, ժամը 15.25-ին, Կոտայքի մարզի Թեղենիք գյուղում «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 6-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Զովունի-Քանաքեռավան ճանապարհին «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 53-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 6-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Ա. Մանուկյան փողոցում իրար են բախվել երեք «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսներից» մեկի 8-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 6-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան Սյունիքի մարզի Գետաթաղ գյուղում բախվել է «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենային, որից հետո վերջինս բախվել է կայանված «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենային. «ՎԱԶ-21214»-ի վարորդը և «ՎԱԶ-24»-ի 71-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 6-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 222-րդ կմ-ին «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: