1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

07.10.2021 11:32 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

ԼՐԱՑՎԱԾ․ 05․11․21թ․

Հոկտեմբերի 6-ին, ժամը 11.45-ին, ոստիկանության Տարոնի բաժին ոստիկանության մի ծառայողից հաղորդում է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի տղամարդու:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 11.40-ի սահմաններում Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում «Օպելի» 24-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 75-ամյա տղամարդու, որը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 6-ին, ժամը 16.30-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Նալբանդյան փողոցում վրաերթի է ենթարկել 42-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 5-ին, ժամը 23.40-ին, Աշտարակի խճուղում իրար են բախվել «ԲՄՎ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսանի» 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 6-ին, ժամը 09.10-ին, Երևանի Եղբայրության փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագենի» 58-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 6-ին, ժամը 15.00-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «ԲՄՎ», «Մերսեդես» և անհայտ մակնիշի ավտոմեքենաներ:
Անհայտ ավտոմեքենայի վարորդը, թողնելով դեպքի վայրը, հեռացել է, իսկ «ԲՄՎ»-ի 46-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 6-ին, ժամը 09.00-ին, «Վոլվո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մամիկոնյանց փողոցում վրաերթի է ենթարկել 31-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 6-ին, ժամը 13.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ա. Միկոյան փողոցում վրաերթի է ենթարկել 74-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 6-ին, ժամը 05.35-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժնից Թալինի բաժին հեռախոսագիր է ստացվել, որ նույն օրը, ժամը 02.55-ին, ավտովթարից ստացած մարմնական վնասվածքներով «Արմավիր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել 59-ամյա քաղաքացի:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 02.40-ի սահմաններում 59-ամյա քաղաքացու վարած «Սկանիա» մակնիշի ավտոմեքենան Թալին-Քարակերտ ճանապարհի 20-րդ կմ-ին կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 6-ին, ժամը 08.30-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 14-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 6-ին, ժամը 19.30-ին, «Դոջ Չարջեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Մուսայելյան փողոցում վրաերթի է ենթարկել 74-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: