1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ԼՐԱՑՎԱԾ․ Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

07.11.2019 13:13 ՃՏ պատահարներ

Նոյեմբերի 6-ին, ժամը 01.30-ին, Երևանի Գր.Լուսավորչի փողոցում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. մեքենաներից մեկի 60-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 6-ին, ժամը 01.40-ի սահմաններում, Երևանի «Փարվանա» ռեստորանից դեպի Հալաբյան փողոց տանող ճանապարհահատվածում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին. 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 5-ին, ժամը 16.30-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «ԲՒԴ» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 6-ին, ժամը 00.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Խաղաղ Դոնի փողոցում բախվել է բետոնե պատին. 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 6-ին, ժամը 13.20-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «Մերսեդես» և «Սկանիա» մակնիշի բեռնատարներ. «Սկանիա»-ի 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 6-ին, ժամը 04.00-ին, Երևանի Հաղթանակի փողոցում «Իրան Կհոնդրո Իկցո Սորեն ԵՖ7» մակնիշի ավտոմեքենան ընկել է փոսը. 31-ամյա վարորդը և 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 6-ին, ժամը 17.15-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում իրար են բախվել «ԿամԱԶ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 7-ին, ժամը 02.10-ի սահմաններում, Մասիս քաղաքի 4-րդ փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-3110» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 26-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 6-ին, ժամը 07.50-ի սահմաններում, Սևան-Գավառ-Լճաշեն ճանապարհի խաչմերուկում իրար են բախվել «Հոնդա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 6-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Վանաձորի Երևանյան խճուղում բախվել են «Օպել» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 24-ամյա ուղևորը մարմնական վնա8սվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 6-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 48-րդ կմ-ին «ՎԱԶ-21723» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 78-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Նոյեմբերի 9-ին 78-ամյա Պապիկ Ծովյանը գիտակցության չգալով մահացել է։

***

Նոյեմբերի 6-ին, ժամը 18.45-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Գյումրի քաղաքի Շահումյան փողոցում բախվել է վաճառակետի ապակյա տաղավարին. 28-ամյա վարորդը և 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 7-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Իջևան քաղաքի Երևանյան փողոցում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել ծառին. 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 6-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Իջևան-Նոյեմբերյան ճանապարհի 35-րդ կմ-ին իրար են բախվել «ԴԱՖ» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2121»-ի 80-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։




`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: