Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Նոյեմբերի 5-ին, ժամը 20.00-ին, Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ», «Լեքսուս», կայանված «Նիսան» և կայանված «Ակուռա» մակնիշի ավտոմեքենաները. «Լեքսուսի» 36-ամյա վարորդը, «ԲՄՎ»-ի 39-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 5-ին, ժամը 19.45-ին, Երևանի Եղվարդի խճուղում իրար են բախվել «Սուբարու», «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 58-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 5-ին, ժամը 21.30-ին, Երևանի Սեբաստիայի և Լենինգրադյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մազդա» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107-ի 29-ամյա վարորդը և 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 5-ին, ժամը 23.40-ին,Երևանի Սիլիկյան խճուղում «ԲՄՎ»-ն բախվել է ճամփեզրի երկաթե սյանը. 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 6-ին, ժամը 11.20-ին, Երևանի Աշտարակի խճուղում իրար են բախվել «Հոնդա» և «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2115»-ի 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 5-ին, ժամը 21.30-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայի և Չեխովի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես», «Շեվրոլե», կայանված «Օպել» և կայանված «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Շեվրոլեի» 30-ամյա վարորդը, 28-ամյա ուղևորը և «Օպելի» 54-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 5-ին, ժամը 22.00-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայի և Եղ. Թադևոսյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել երկու «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 6-ին, ժամը 12.10-ին, Երևանի Արտաշիսյան փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 62-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 6-ին, ժամը 17.40-ին, Երևանի Ազատության պողոտայում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 71-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 6-ին, ժամը 14.30-ին, Վերին Արտաշատ գյուղի վարչական տարածքում իրար են բախվել «ՎԱԶ-21011» և «ՎԱԶ-21070» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21011»-ի 54-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 6-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Նոր Խարբերդ-Նուբարաշեն ճանապարհին «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենային. «ՎԱԶ-21061»-ի 21-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 6-ին, ժամը 21.00-ին, Երևան-Երասխ ճանապարհի 12-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես Բենցի» վարորդը և հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 6-ին, ժամը 16.45-ին, Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես Բենց Ե-350» և «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 6-ին, ժամը 11.25-ին, Վանաձորի Աղայան փողոցում «Ֆոլքսվագենի» վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 6-ին, ժամը 15.00-ին, Գյուլագարակ-Ստեփանավան ճանապարահի 1-ին կմ-ին իրար են բախվել «ԿամԱԶ» և «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Զաֆիրայի» 17-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 6-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի 109-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 57-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: