1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

08.07.2016 11:42 ՃՏ պատահարներ
Հուլիսի 7-ին, ժամը 10.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Պարոնյան փողոցի թիվ 1 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 80-ամյա կնոջ և դիմել փախուստի:
Տարեց կինը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված վրաերթը կատարել է 1948 թ. ծնված Ռուբիկ Ե.-ն՝ իր վարած «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայով: Նա նույն օրը, ժամը 16.00-ին, ներկայացվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: 
Կատարվում է քննություն: 
 
***
 
Հուլիսի 7-ին, ժամը 13.45-ին, Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 42/3 շենքի մոտ իրար են բախվել «Ֆոլքսվագեն» մակնիշի երկու ավտոմեքենա:
Ավտոմեքենաներից մեկի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: 
 
***
 
Հուլիսի 7-ին, ժամը 23.30-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճում՝ թիվ 58 էլեկտրասյան դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գետը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: 
 
***
 
Հուլիսի 7-ին, ժամը 8.35-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 24 շենքի մոտ իրար են բախվել «Օպել» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: 
 
***
 
Հուլիսի 7-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի Արաքսավան գյուղի հատվածում իրար են բախվել «Ֆոլքսվագեն Վենտո» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն Վենտո»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: 
 
***
 
Հուլիսի 7-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Վաղարշապատի Թումանյան և Հոկտեմբերի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2101»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: 
 
***
 
Հուլիսի 7-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Աբովյանի Երևանյան և Կոտայքի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ԲՄՎ»  մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 7-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «ՎԱԶ-211440» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Գյումրի ճանապարհի 28-րդ կմ-ին շրջվել է, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: 
 
***
 
Հուլիսի 7-ին, ժամը 13.40-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 113-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Վեկտրա», «Ֆորդ Տրանզիտ» և «Ման» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆորդ Տրանզիտ»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: