1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

08.09.2020 11:12 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Սեպտեմբերի 7-ին, ժամը 17.00-ին, Երևանի Բաշինջաղյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 7-ին, ժամը 09.20-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 7-ին, ժամը 10.00-ին, Երևանի Ն. Ստեփանյան փողոցում իրար են բախվել «Լեքսուս» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 7-ին, ժամը 13.30-ին, Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում իրար են բախվել «Օպել» և երկու «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտաներից» մեկի 29-ամյա վարորդը և «Օպելի» 47-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 7-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Մասիս քաղաքի Դպրոցականների փողոցում «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 53-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 7-ին, ժամը 16.20-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 25-րդ կմ-ին «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 31-ամյա վարորդը և 7-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 7-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 73-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶելի» 47-ամյա վարորդը և տասը ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 7-ին, ժամը 13.25-ի սահմաններում, Եղվարդ-Աշտարակ ճանապարհի 1-ին կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել քարին, ինչի հետևանքով մեքենան այրվել է. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 7-ին, ժամը 23.50-ին, Իջևան քաղաքի Արցախյան փողոցում իրար են բախվել «Ինֆինիտի» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես Բենցի» 42-ամյա վարորդը, երեք ուղևորները և «Ինֆինիտիի» 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: