Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Փետրվարի 8-ին, ժամը 16.45-ին, Երևանի Սարալանջի փողոցում իրար են բախվել «Կիա», «Մերսեդես», «Լեքսուս», «Ֆորդ» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդի» 43-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 6-ին, ժամը 23.20-ին, Երևանի Հրազդանի կիրճում իրար են բախվել «Մերսեդես» և «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով փետրվարի 8-ին բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 8-ին, ժամը 10.15-ին, Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 80-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 8-ին, ժամը 23.15-ին, Արմավիր քաղաքի Երևանյան-Թումանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա Հիգլանդեր», «ՎԱԶ-21140», «Ֆորդ Տրանզիտ» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա Հիգլանդերի» 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 8-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Գավառ քաղաքի Հ. Աբրահամյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2114»-ի 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 9-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Վանաձորի Նարեկացու փողոցում «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրական սյանը. 39-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: